Նյու Յորքի ոստիկանությունը մտադիր է ձերբակալել պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին
Նյու Յորքի ոստիկանությունը պատրաստվում է ձերբակալել ամերիկացի հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին, ով դարձել է սեքս-սկանդալի ֆիգուրանտ: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Page Six-ին:
Ավելի վաղ դերասանուհի Պաս դե լա Ուերտան մեղադրել էր Վայնշտեյնին կրկնակի բռնաբարության մեջ: Մեկնաբանելով այս մեղադրանքը, Նյու Յորքի ոստիկանության դեդեկտիվ բաժնի ղեկավար Ռոբերտ Բոյիսն ասել էր, որ այժմ իրավապահ մարմիններն ունեն բավարար հիմքեր պրոդյուսերին ձերբակալելու համար:
«Դերասանուհին բավականին մանրամասն պատմել է մեզ այդ դեպքերի մասին: Դրանից հետո մենք սկսել են փնտրել ապացույցներ: Դա տեղի է ունեցել յոթ տարի առաջ, և մենք գտանք ապացույցներ»,- ասել է Բոյիսը:
Նա նշել է, որ խոսքը գնում է «իսկական գործի» մասին:
Ներկա պահին Հարվի Վայնշտեյնը գտնվում է Արիզոնա նահանգում: Բոյիսի խոքով, եթե պրոդյուսերը լիներ Նյու Յորքում, ապա նրան արդեն ձերբակալած կլինեին: Բայց դեռևս իրավապահները զբաղվում են լրացուցիչ ապացույցներ հավաքելով:
Հարակից հրապարակումներ`
- Weinstein-ը սեռական ոտնձգությունների սկանդալից հետո բնակցում է կինոընկերությունը վաճառելու շուրջ
- Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին ազատել են աշխատանքից սեքս-սկանդալի պատճառով