Հոգեբանների մոտ հիմնականում լինում են ֆիզիկական բռնություն ենթարկված երեխաներ. Արկադի Մեհրաբյան
«Այս կամ այն բռնությունը երեխայի վրա տարբեր ազդեցություն է թողնում՝ կախված տարիքային շրջանից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Արկադի Մեհրաբյանը։
Հոգեբանը մանրամասնեց, որ վաղ մանկության շրջանում՝ մինչև ընկալումը, երեխան ինչ տեսնում է՝ սովորում է, ինչը կարող է դառնալ նրա հետագա վարքագիծը. «Երեխան, երբ մեծանա, ինքը կարող է դառնալ բռնարար: Ավելի ուշ, միջին կամ դեռահասության ժամանակ բռնությունը կարող են տարբեր խնդիրներ առաջացնել՝ վախեր, ագրեսիվութուն, կոմպլեքսներ և այլն»։
Նա նշեց, որ հոգեբանների լայն զանգվածի մոտ բռնության ենթարկված երեխաները հիմնականում լինում են ֆիզիկական բռնություն ենթարկվածներ, կամ էլ, երբ շատ են գոռացել, հայհոյել և պատժել:
Անդրադառնալով օրեր առաջ Արմավիրի մանկապարտեզում տեղի ունեցածին և մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե մանկապարտեզում օրերս պատանդառված երեխան խոսքի խանգարումներ ունի, հոգեբանն ասաց .«Վախից նման բան չի լինում: Ֆիզիկական բռնության և զգայական կոնտակտի դեպքում հնարավոր են նման խանգարումներ»։
Հանդիպմանը ներկա Փաստաբանների պալատի անդամ Սոս Քարամյանի խոսքով՝ երկրի մայր օրենքը մի քանի կետերով անդրադառնում է երեխայի կրթության, առողջության, սնվելու ու մնացած բոլոր իրավունքներին:
«Երեխային այս իրավունքների իրացումը հավասարապես դրված է երկու ծնողների վրա: Ընտանեկան բռնությունների հետ կապված՝ ՍԴ ում էլ վերջերս նախադեպային որոշում եղավ, ըստ որի, երեխայի նկատմամբ կատարվածը կարող է համարվել հանրային մեղադրանքի գործեր: Օրինակ՝ հոր կողմից կատարված ճանապարհային խախտման հետևանքով երեխան որոշակի հոգեբանական խնդիրներ է ունեցել, բնական է, որ հայրն ինքն իր դեմ բողոք չի գրի, այս դեպքում գործն արդեն քննվում է հանրային մեղադրանքի սկզբունքով»,- ասաց փաստաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան