
Հոկտեմբերին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար՝ 4.2% և 2.0%-ով
2017թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.9% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է հագուստի և կոշիկի՝ համապատասխանաբար 7.7% և 9.6% գնաճով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար՝ 4.2% և 2.0%-ով:
2017թ. հոկտեմբերին 2016թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 7.2% և 11.4%, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ՝15.8% և 16.1% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-2.7%-ով, ընդ որում, գնաճի ամենբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում: