Ժամը 14:00-ի դրությամբ Կապանում քվեարկել է 10654 քաղաքացի, Քաջարանում՝ 2781
Այսօր ՀՀ 69 համայնքներում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ։ Panorama.am-ի թղթակիցը Կապան ու Քաջարան է այցելել։ Նշենք, որ համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում Կապան համայնքի մեջ ընդգրկվել են 31 գյուղեր, որոնք միասին ունեն 35024 ընտրող։
14։00-ի դրությամբ Կապանում արդեն քվեարկել է 10654 քաղաքացի, կամ ընտրողների 30,42%-ը։ Այս մասին «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց տարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար տիկին Ռամելա Հակոբյանը։
Կապանում առաջադրվել է համայնքի ղեկավարի մեկ թեկնածու և ավագանու 37 թեկնածու։
Արդեն իսկ խոշորացված Քաջարան համայնքին միացել են 4 գյուղեր։ Համայնքն ունի 6245 ընտրող, որից 14։00-ի դրությամբ արդեն քվեարկել է 2781 հոգի, կամ ընտրողների 44,53%-ը։ Քաջարանում նույնպես առաջադրվել է համայնքի ղեկավարի մեկ թեկնածու և ավագանու 12 թեկնածու։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ աշխատակազմը աշխատանքային խմբեր է գործուղել մարզեր
- Ընտրողներն առավել ատիվ են ԵՆոքավանում, Քաջարանում, պասիվ են Սասունիկում, Արտաշատում
- Խոշորացված 34 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
- ԿԸՀ. ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքի տեսանկարահանում ԸՕ-ով չի նախատեսվում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա