Կապանում ընտրությունները անցնում են հանդարտ և ոչ այնքան ակտիվ
Կապանում ՏԻՄ ընտրություններն անցնում են առանց միջադեպերի, սակայն սովորականի համեմատ ավելի պասիվ։ Տեղամասային հանձնաժողովների անդամները «Panorama.am»-ի հետ զրույցում նշեցին, որ նախորդ ընտրությունների ժամանակ օրվա տվյալ ժամին սովորաբար ավելի շատ մարդ էր քվեարկած լինում։ Հանձնաժողովի անդամները դժվարացան կոնկրետ պատճառ նշել և հավելեցին, որ հավանաբար օրվա երկրորդ կեսին ընտրողներն ավելի ակտիվ կլինեն։
35/16 ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Բոյախչյանը նշեց, որ տեղամասում ընտրությունն անցնում է հանգիստ, որևէ դեպք, միջադեպ չի եղել։
Մեր հարցին ի պատասխան՝ Ա․ Բոյախչյանը նաև նշեց, որ ավագանու անդամի 37 թեկնածուներից ոչ մեկը չի առաջադրվել «Ելք» դաշինքի կողմից։
Միևնույն ժամանակ թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավագանու անդամի 37 թեկնածունեից երկուսը՝ Նարեկ Բաբայանը և Տիգրան Դավթյանը, ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Եվս երկու թեկնածու՝ Կարեն Ստեփանյանը և Դավիթ Հակոբյան, ներկայացնում են «Երկիր ծիրանի» կուսակցությունը։
Ավագանու անդամի թեկնածու Դավիթ Հակոբյանի վստահված անձ Սվետլանա Գրիգորյանը, ով ևս ներկայացնում էր «Երկիր ծիրանի» կուսակցությունը, «Panorama.am»-ի հետ զրույցում նշեց, որ տեղամասում ընտրողները ցուցաբերում են բարձր ակտիվություն, ամեն բան ընթանում է բնականոն հունով և դեռևս որևէ խախտում չի արձանագրվել։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ աշխատակազմը աշխատանքային խմբեր է գործուղել մարզեր
- Ընտրողներն առավել ատիվ են ԵՆոքավանում, Քաջարանում, պասիվ են Սասունիկում, Արտաշատում
- Խոշորացված 34 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
- ԿԸՀ. ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքի տեսանկարահանում ԸՕ-ով չի նախատեսվում
- Առավոտյան՝ ժամը 8.00-ին բացվել են բոլոր 527 ընտրական տեղամասերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները