Ընտրողներն առավել ատիվ են ԵՆոքավանում, Քաջարանում, պասիվ են Սասունիկում, Արտաշատում
Այսօր հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 49 020 է կամ 10.8 %:
ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, ընտրողներն առավել ակտիվ են Ենոքավանում, այստեղ ժամը 11-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 31,77 տոկոսը: Քաջարանում քաղաքացիական պարտքը կատարել են 20,6 տոկոսը, Գեղաքարում` 24,44 տոկոսը:
Ընտրողներն առավել պասիվ են Արարատի մարզկենտրոն Արտաշատում: Հիշեցնենք, որ այստեղ արտահերթ ընտրություններ են, քաղաքապետ են ընտրում: Ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 3,44 տոկոսը: Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում մասնակցությունն ամենացածրն է` 0,87 տոկոս, Ոսկեվազում` 2,24 տոկոս, Այգեհովիտում` 2,04 տոկոս:
Քվեարկության մասնակիցների թվին, ըստ համայնքների, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Խոշորացված 34 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
- ԿԸՀ. ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքի տեսանկարահանում ԸՕ-ով չի նախատեսվում
- Առավոտյան՝ ժամը 8.00-ին բացվել են բոլոր 527 ընտրական տեղամասերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները