ԿԸՀ. Ժամը 17-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 40,82 տոկոս
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության մասնակցության թվերը ժամը 17:00-ի դրությամբ: Էլեկտրոնային եղանակով ստացված տվյալների համաձայն, քվեարկությանը մասնացկել է ընտրելու իրավունք ունեցողների 40,82 տոկոսը:
Մասնակցության առավել բարձր ցուցանիշնմեր են գրանցվել Ենոքավանում, Քաջարանում, Եղեգիսում, Շողակաթում: Ամենապասիվը շարունակում են մնալ Սասունիկի ընտրողները: Այստեղ 2522 ընտրողներից քվեարկել է 260-ը:
Արտաշատում 21600 ընտրողներից քվեարկել է 3527-ը կամ 16.33 տոկոսը:
Քվեարկության մասնակիցների թվին, ըստ համայնքների, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 14-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը կազմում է 26,67 տոկոս
- Կապանում ընտրությունները անցնում են հանդարտ և ոչ այնքան ակտիվ
- Ընտրողներն առավել ատիվ են ԵՆոքավանում, Քաջարանում, պասիվ են Սասունիկում, Արտաշատում
- Կապանում ակտիվ են սկսել
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են