Խոշորացված 34 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում համայնքապետի արտահերթ ընտրություններ: Համայնքներից 34-ը խոշորացված են:
Այս համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու, 5 համայնքում` 4-ական թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու և 2 համայնքում՝ 6-ական թեկնածու:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ. ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքի տեսանկարահանում ԸՕ-ով չի նախատեսվում
- Կարծում ենք՝ նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ն կպահպանի և կավելացնի իր ներկայությունը ՏԻՄ-երում. Շարմազանով
- Իոննիսյանը ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն չի իրականացնելու. «Ժամանակ»
- Սվիտալսկի. ՏԻՄ բարեփոխումների առումով Հայաստանն այսօր շատ կարևոր փուլում է
- ՏԻՄ ընտրությունները կդիտարկի 1 017 տեղական դիտորդ