Ախթալայում Խաչիկյանը պարտվել է
Ախթալա համայնքի ղեկավար Հայկազ Խաչիկյանը, ով Վազգեն Խաչիկյանի եղբայրն է, քաղաքապետի ընտրություններում պարտվել է: ՀՀԿ կողմից առաջադրած թեկնածուի օգտին քվեարկել է 1374 մարդ:
ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն, խոշորացված Ախթալայում քաղաքապետի պաշտոնի համար պայքարող Արկադի Թամազյանը, ով Ճոճկանի համայնքապետն էր, ստացել է 1550 ձայն՝ դառնալով հաղթող:
Երրորդ թեկնածուն՝ անկուսակցական Սուրեն Թամազյանը ստացել է 287 ձայն:
Նշենք, որ Խաչիկյանը Ախթալան ղեկավարում է 2008-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները