Բաստուրմայի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Խոստեղյանի բաստուրմայի արտադրամասի գործունեությունը:
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդմամբ, վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ, բաստուրմայի վրա բացակայել է մակնշումը, բացի այդ՝ Երևանում գործող տնտեսվարողը չի ներկայացրել ներկրված մսի և ընդունվող հումքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, բաստուրմայի արտադրությունը չի իրականացվել արտադրողի սահմանած տեխնոլոգիական հրահանգին ու տվյալ արտադրատեսակի պատրաստման բաղադրագրին համապատասխան, չի կատարվել արտադրանքի լաբորատոր հսկողություն:
Ա/Ձ Արմեն Խոստեղյանին հանձնարարվել է արտադրական գործընթացը համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգին և անվտանգության պահանջներին:
Իսկ անհատ ձեռնարկատերեր Արգամ Ասլանյանին («Ձորն Անուշ» ապրանքանիշ) ու Մուրադ Հովսեփյանին («Եղեգիս» ապրանքանիշ) Ծառայությունը թույլատրել է վերսկսել աշխատանքը:
Տնտեսվարողները վերացրել են ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների իրենց արտադրություններում հայտնաբերված սանիտարահիգիենիկ պահանջների և մակնշման խախտումները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան