Բելգիայի իշխանությունները պայմանականորեն ազատ են արձակել Կատալոնիայի նախկին ղեկավարին
Բելգիայում դատաքննիչը Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին և նրա չորս աջակիցներին պայմանականորեն ազատ արձակելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է France 3 հեռուստաալիքը: Դատաքննիչը նման որոշում է կայացրել ութ ժամ լսումներից հետո:
Նախօրեին Պուչդեմոնը և Կատալոնիայի չորս նախկին նախարարներ ինքնակամ հանձնվել են բելգիական ոստիկանությանը: Նրանց բերման են ենթարկել 24 ժամով՝ մինչև նոյեմբերի 6-ի առավոտ՝ ժամը 09:17-ը: Այս ընթացքում դատաքննիչը պետք է որոշում կայացներ՝ իրագործել քաղաքական գործիչներին ձերբակալելու մասին իսպանական դատարանի հրամանը, թե ոչ:
Բելգիայի իշխանություների որոշման համաձայն՝ Պուչդեմոնը և իր աջակիցները չեն կարող լքել Բելգիայի տարածքը՝ առանց դատաքննիչի համաձայնության, նրանք պետք է բնակվեն կոնկրետ հասցեում, անձամբ ներկա լինեն գործընթացի բոլոր փուլերին կամ ներկայանան իրավաբանական և ոստիկանական իշխանությունների բոլոր կանչերով:
Ավելի վաղ Իսպանիայում դատարանը Բելգիայում գտնվող Պուչդեմոնին և իր աջակիցներին ձերբակալելու կարգադրագիր է տվել: Կատալոնիայի նախկին ղեկավարն ու նախարարները մեղադրվում են ապստամբության, իշխանություններին անհնազանդություն ցուցաբերելու և պետական միջոցների կողոպուտի մեջ: Ձերբակալման կարգադրագիրը փոխանցվել էր Բրյուսելին:
Հարակից հրապարակումներ`
- Կատալոնիայի կառավարության նախկին խորհրդականը գրավի դիմաց ազատ է արձակվել
- Իսպանական դատարանը Կատալոնիայի նախկին առաջնորդին ձերբակալելու հրաման է արձակել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում