Թուրքիայում 2000 հանքափորներ ստորգետնյա բողոքի ակցիա են սկսել
Թուրքիայում 2000 հանքափորներ յուրատեսակ բողոքի ակցիա են սկսել երկրի Թուրքիայի քարածխային ընկերության մասնավորեցման վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագծի դեմ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ բանվորները նման քայլի են դիմել հանքագործ բանվորների արհմիության և Թուրքիայի աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար Ժուլիդե Սարըյերօղլուի միջև տեղի ունեցած բանակցությունների անարդյունք ավարտից հետո:
Թուրքիայի քարածխային ընկերության մասնավորեցման դեմ բողոքող գիշերային հերթափոխի 2000 բանվորներ իրենց փակել են ստորգետնյա հանքերում և հրաժարվում են դուրս գալ այնտեղից:
Նշվում է, որ հանքագործ բանվորների արհմիությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ արհմիությունում որևէ բողոքի ակցիա անցկացնելու մասին որոշում չի կայացվել, և բանվորները գործում են ինքնուրույն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին