Կոնվերս Բանկը հայտարարում է բորսայում շրջանառվող իր պարտատոմսերի արժեկտրոնի վճարման մասին
Կոնվերս Բանկը հայտարարել է իր 2017-1 սերիայի COVSB2 պարտատոմսերի արժեկտրոնի վճարման մասին:
Պարտատոմսի հապավում |
Տարբերակիչ ծածկագիր |
Հաշվարկման օր |
Վճարման օր |
Արժեկտրոնի գումար |
Արժեկտրոնի վճարում |
Վճարման պարբերական ություն |
Ընթացիկ եկամտաբերություն (առք/ |
COVSB2 |
AMCOVSB22ER9 |
05.11.17 |
06.11.17 |
$2.8750 |
AMD 1,392.56 |
կիսամյակային |
5.65/5.35 |
«Արժեկտրոնի ընդհանուր վճարված գումարը կազմել է 83,553,820 ՀՀ դրամ: Ֆիքսված տոկոսադրույքով երկամյա պարտատոմսերը հրապարակային վաճառքի միջոցով տեղաբաշխվել էին 2017թ. մայիսի 16-ին ընդհանուր 6 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Տեղաբաշխված պարտատոմսերի մարման ժամկետը սահմանված էր տեղաբաշխման մեկնարկից 730 օր հետո, կիսամյակային՝ 4 արժեկտրոնային վճարումներով:
Կոնվերս Բանկ ՓԲԸ Հայաստանի առաջատար բանկերից է: 01.10.17թ. դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 233.4 մրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 34.8 մլրդ ՀՀ դրամ:
Բանկի բաժնետերերն են՝ Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս ԷլԷլՍի (80,94%), ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. (14.06%), որոնց վերջնական շահառուն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է, և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5%)»,- ասված է Բանկի տարածած հաղորդագրության մեջ։