Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել
Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 204.4 հազար տոննա հաց, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2.6 տոկոսով նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Հունվար-սեպտեմբերին 0.8%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը` կազմելով 120.7 հազար տոննա: Այս տարվա ինն ամիսներին 18.8%-ով ավելացել են միայն հրուշակեղենի արտադրության ծավալները՝ կազմելով 13 078.7 տոննա:
Նշենք նաև, որ ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ Հայաստանում 1 կգ բարձր տեսակի հացի մանրածախ միջին գինը կազմում է 439.6 դրամ, լավաշինը՝ 740.5 դրամ: Մեկ կգ ալյուրի մանրածախ միջին գինն էլ կազմում է 394.8 դրամ: