Հայկական պլանշետների ու բջջային հեռախոսների արտադրությունը շարունակում է նվազել
Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 55 պլանշետ, ինչը 2016 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 96.5%-ով: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 1 585 հատ պլանշետ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբերին համակարգիչների արտադրության ծավալներն էլ կրճատվել են 36%-ով. եթե 2016թ-ի ինն ամիսներին հանրապետությունում արտադրվել է 714 հատ համակարգիչ, ապա 2017թ-ի հունվար-սեպտեմբերին՝ 457:
Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա նշված ժամանակահատվածում մեր երկրում արտադրվել է 330 բջջային հեռախոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 68.4%-ով: 2016 թ-ի նույն ժամանակահատվածում արտադրվել է 1 045 հատ բջջային հեռախոս:
Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է նախորդ տարվա հունիսից: Մինչ այդ հեռախոսներ Հայաստանում չէին արտադրվում: