Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է Գերմանիայի թիմին
Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում կայացել է Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության 7-րդ տուրը, որում Հայաստանի հավաքականը 1.5-2.5 հաշվով պարտվել է Գերմանիայի թիմին: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտվել է:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 7-րդ տուրից հետո Ռուսաստանի հավաքականը 12 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Ադրբեջանի հավաքականը 11 միավորով երկրորդն է: Հունգարիայի, Ուկրաինայի և Իսրայելի հավաքականները 10-ական միավորով կիսում են 3-5-րդ հորիզոնականները: Հայաստանի հավաքականը 8 միավորով 11-րդ հորիզոնականում է:
Նոյեբերի 5-ին կայանալիք 8-րդ տուրում Հայաստանի մրցակիցն է լինելու Լեհաստանի հավաքականը:
Հարակից հրապարակումներ`
- Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի մրցակիցները յոթերորդ տուրում
- Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը զիջել է Ադրբեջանին
- Շախմատի տղամարդկանց հայաստանյան հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ