«Պարադիզ թղթեր». Աշխարհի հարուստների օֆշորային գաղտնիքների նոր հսկայական բացահայտում
Ֆինանսական փաստաթղթերի նոր հսկայական արտահոսքը ցույց է տալիս, թե ինչպես են աշխարհի հարուստները, ներառյալ Անգլիայի թագուհի Ելիզավետա երկրորդը, Պուտինը, Թրամփը, գաղտնի ներդրումներ կատարում օֆշորային գոտիներում:
Բացահայտված փաստաթղթերում երևում է, թե ինչպես է Դոնալդ Թրամփի արևտրային քարտուղարը համագործակցում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող ընկերության հետ:
«Paradise Papers» (Պարադիզ թղթեր կամ դրախտային թղթեր) անունը ստացած արտահոսքը պարունակում է 13.4մլն փաստաղթղեր՝ հիմնականում օֆշորային մեկ առաջատար ընկերությունից:
«Paradise Papers»-ի փաստաթղթերը ձեռք է բերել գերմանական «Süddeutsche Zeitung»-ը, որի վրա աշխատել են 380 լրագրողներ մոտ 100 լրատվամիջոցներից, որոնց թվում են The Guardian-ը, BBC-ն, New York Times-ը, ինչպես նաև «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ):
Փաստաթղերի ուսումնասիրությունը կատարվել է մոտ 70 տարվա կտրվածքով:
Փաստաթղթերը բացահայտում են հարյուրավոր մարդկանց ֆինանսական ու հարկային պատմությունները: Այն հիմնականում կենտրոնացել է քաղաքական գործիչների, աստղերի, մեծ ընկերությունների, հիմնադրամների ֆինանսական գործունեության վրա, որոնք օֆշորային գոտիներում թաքցրել են իրենց գումարներն ու ցույց չեն տվել այն հարկային մարմիններին:
«Paradise Papers» նախագիծը բացահայտում է՝
• Ինչպես է անգլիայի թագուհու մասնավոր կարողություններից միլիոնավոր ֆունտեր ներդրվել Կայմանյան կղզիներում, որի գումարների մի մասը գնացել է այնպիսի ընկերության, որը մեղադրվում է աղքատ ընտանիքներին շահագործելու մեջ:
• ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կաբինետի անդամների օֆշորային գործարքները:
• Ինչպես են Twitter-ն ու Facebook-ը միլիոնավոր դոլարների ներդրումներ ստացել ՌԴ-ի հետ կապված ֆինանսական հաստատություններից:
• Հարկային խուսափումներն այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են Nike-ն ու Apple-ը:
• Օֆշորային ցանցերը, որոնք օգտագործվել են 2 ռուս միլիարդատերերի կողմից:
«Paradise Papers»-ի նոր բացահայտումները կլինեն նաև առաջիկայում, որոնցում, ըստ տեղեկությունների, լինելու է նաև Ադրբեջանի օֆշորային գործարքների մասին տվյալներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան