ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում միանալ հեռուստամարաթոնին
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը լավագույն մաղթանքներն է հղում Հայաստան հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ին, որն անցկացվում է «Բերքառատ Արցախ» կարգախոսի ներքո: Տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:
Հանդիսանալով ամերիկահայերի առաջատար ձայնը և Հայաստանի և Արցախի մտերիմ բարեկամը, կոնգրեսականը կոչ է անում համայնքին միանալ Հայաստան հիմնադրամի՝ գյուղատնտեսության զարգացմանը և նոր աշխատատաղերի ստեղծմանն ուղղված ջանքերին:
«Ստեղծման օրից ի վեր «Հայաստան» հիմնադրամը միլինավոր դոլարի գումար է տրամադրել Հայաստանում և Արցախում ավելի քան հազար ենթակառուցվածքների զարգացման և մարդասիրական օգնության ծրագրերի համար: Այս տարվա հեռուստամարաթոնը շատ մեծ օգուտ կտա Արցախի հողագործներին: Հավաքված գումարի շնորհիվ գյուղատնտեսությամբ զբաղվողները կապահովվեն ոռոգման ջրով, կներդրվեն կաթիլային ոռոգման համակարգեր` ապահովելով նշանակալից առաջընթաց», - ասել է նա:
Կոնգրեսական Թուլսի Գաբարդը կարևորել է Արցախի ֆերմերներին կաթիլային ոռոգման համակարգով ապահովելու Հայաստան Հիմնադրամի ջանքերը. «Մոտ 350 միլիոն դոլար գումար է հավաքվել «Հայաստան» Հիմնադրամի հեռուստամարաթոնների արդյունքում, որոնք ուղղվել են Հայաստանում և Արցախում հազարից ավել մարդասիրական օգնության, սոցիալական և համայնքների զարգացման ծրագրերին: Ներկայում 250 հազար հեկտար հողատարածքի միայն յոթ տոկոսն է ոռոգվում Արցախում և ծառայում իր նպատակին»:
Հարակից հրապարակումներ`
- #ԲերքառատԱրցախ. «Միասին ուժեղացնենք մեր երկիրը»
- Վարչապետն իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին
- «Յուրաքանչյուրիս փոքր ներդրումը մեզ էլ ավելի է մոտեցնում մեր երազած Հայաստանին». Միհրան Ծառուկյան
- Արսեն Սաֆարյանի կոչը. «Մեր երկիրը մենք ենք կառուցում»
- Գարիկ Մարտիրոսյանը կոչ է անում միանալ հեռուստամարաթոնին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում