ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներ. Դաշնակցականը հաղթել է ԲՀԿ-ականին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:
Ըստ այդմ, Տավուշի մարզի խոշորացված Բերդ քաղաքում առավել շատ ձայներ ստացել է ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Հարություն Մանուչարյանը: Նրա օգտին քվեարկել է 7 089 մարդ: Նա Բերդի քաղաքապետն էր:
Վայոց Ձորի մարզում խոշորացված Եղեգիսում հաղթանակ է տարել ՀՀԿ կողմից առաջադրված Տիգրան Խուդոյանը: Նա Շատին համայնքի ղեկավարն էր:
Սիսիանում 1922 մարդ քվեարկել է ԲՀԿ կողմից առաջադրված Կարեն Համբարձումյանի օգտին: Հիշեցնենք, որ ընտրություններից մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ նա հրաժարվել է պայքարից: Այստեղ էլ ՀՀԿ-ական թեկնածուն է հաղթել. Գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանի օգտին քվեարկել է 10. 457 մարդ:
Գորիսում ինքնաառաջադրված թեկնածու Սամվել Հարությունյանը ստացել է 56 ձայն: Նրա մրցակից ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 12.945 ընտրող:
Շիրակի մարզի խոշորացված Անի համայնքում հաղթել է Մարալիկի նախկին քաղաքապետ Արտակ Գևորգյանը: Նրան առաջադրել էր ՀՀԿ-ն:
Ախուրյանում, որտեղ ՀՀԿ-ն թեկնածու չուներ, հաղթել է դաշնակացական թեկնածուն: Ինքնաառաջադրված Արծրունի Իգիթյանը, ով Ախուրյանի համայնքապետն էր, հաղթել է՝ ստանալով 2393 ձայն: ԲՀԿ առաջադրած թեկնածուն՝ Կարեն Մեգոյանը ստացել է 1512 ձայն:
Լոռու մարզի Օձուն համայնքում կին թեկնածուն՝ Դոնարա Հախինյանը պարտվել է՝ ստանալով 64 ձայն: Հաղթել է գործող համայնքապետ Արսեն Տիտանյանը՝ ստանալով 1885 ձայն: Նրա մյուս մրցակիցը՝ անկուսակցական Բարսեղ Այվազյանը ստացել է 1852 ձայն:
Շիրակամուտում անկուսակցական Աշոտ Երանոսյանը հաղթել է ՀՀԿ-ական Արկադի Երանոսյանին՝ ստանալով ավել 28 ձայն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները