2018 թվականի բյուջեի հետ կապված շատ մտահոգություններ չունենք. Լևոն Մկրտչյան
«2018 թվականի բյուջեի նախագծով Կրթության և գիտության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 127 մլրդ դրամ, որը 0,6 մլրդ-ով պակաս է 2017-ին հատկացված ցուցանիշից»,- այս մասին այսօր ԱԺ-ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Այս նվազումը մեր ընկալմամբ, պիտի ազդեցություն չունենա կրթության բնագավառի որակական ցուցանիշների վրա»,- նշեց փոխնախարարը։
Նախարար Լևոն Մկրտչյանը ևս իր զեկույցում նշեց, որ 2018 թվականի բյուջեի հետ կապված շատ մտահոգություններ չունեն, կրճատումը չի անդրադառնում կրթության բովանդակության և որակի վրա:
«Կրճատումը կլինի տեխնիկական ոլորտում։ Հանրակրթության ոլորտում, օրինակ, ունենք 4 պահակ, եթե մենք կրճատենք մեկ ու կես հաստիք, կստանանք երկու միլիարդի չափով գումար։ Դպրոցներում ցերեկային պահակի կարիք չկա ու այդ հաստիքի կրճատումը ևս ավելորդ միջոցների խնայման կբերի՝ նկատելով, որ մամուլում նշված թվերը, թե 5000 հաստիքի կրճատում է եղել, չի համապատասխանում իրականությանը»,- մանրամասնեց Լևոն Մկրտչյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին