Հայաստանում կոնյակի արտադրությունն աճում է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 21 134.0 հազար լիտր կոնյակ:
Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, նախորդ տարվա համեմատ այս տարվա երրորդ եռամսյակում կոնյակի արտադրության ծավալներն ավելացել են 56.5%-ով:
Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 13 503.3 հազ, լիտր կոնյակ:
Հիշեցնենք, որ ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 5 872.6 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36.7 տոկոսով: