ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. այն ԱՄՆ 48-րդ նահանգն է, որ ճանաչում է Ցեղասպանությունը:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի պաշոտնական կայքը հայտնում է, որ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը հատուկ հայտարարություն է ընդունել, որով պաշտոնապես ճանաչում ու ոգեկոչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված շուրջ 3 մլն հայերի, հույների, ասորիների և սիրիացիների համակարգված բնաջնջումը:
Հաղորդագրության համաձայն, նահանգապետ Հոլքոմբը նոյեմբերի 6-12-ը հռչակել է «Հայկական հարցի իրազեկման շաբաթ» և կոչ է արել Ինդիանայի քաղաքացիներին հիշատակել այդ տարելիցը:
Հայտարարության տեքստում նշվում է, թե թուրքական կառավարության իրականացրած ոճրագործությունն արդարություն է պահանջում։ Փաստաթղթի տեքստում հիշատակվում է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, այդ թվում եզդիների և այլ փոքրամասնությունների նկատմամբ «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված ցեղասպանությունը, եզրահանգելով, թե «ճանաչելով, հետևողականորեն ոգեկոչելով ու ուսուցանելով Հայոց Ցեղասպանությունը, Հոլոքոստը, ինչպես նաև անցյալի ու ընթացիկ ցեղասպանությունները կօգնի պահպանել պատմական հիշողությունը, ապահովագրել, որպեսզի ապագայում նմանօրինակ հրեշավոր հանցագործություններ չկրկնվեն և դիմագրավել ատելությանը, հետպնդումներին ու բռնատիրությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան