Չի հայտարարվել, որ ցանկացած ստենտավորում պետության հաշվին է. Ալթունյան
«Արդեն քանի տարի է հայտարարում ենք, որ սրտի ստենտավորման ծառայություններն իրականացնում ենք պետության հաշվին, բայց պրակտիկայում խնդիրներ են ծագում»,- այսօր ԱԺ-ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ դիմելով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ փաշինյանը։
Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց, արդյո՞ք այս ոլորտում մտադիր են որևէ բան փոխել, որպեսզի ծառայությունն իրականում լինի ավելի հասանելի. «Ինչպես եք գնահատում սրտի ստենտավորման գնագոյացումը, և այդ գինը համապատասխանում է իրական շուկայական արժեքին»։
Ալթունյանը պատասխանեց, որ նախարարությունը և պետությունը չեն հայտարարել, որ ցանկացած ստենտավորում պետության հաշվին է։
«Անվճար են սոցիալապես անապահով խավերի, զինծառայողների և իրենց ընտանիքների սրտի խնդիրների հոգածությունը, և ամբողջ բնակչության համար սուր ինֆարկտի զարգացման փուլում կյանքի փրկելու ծախսերը։ Պետպատվերով մենք ունենք 1500 հիվանդի գումար, իսկ ստենտավորումների քանակն ավելի շատ է։ Զտումը կատարվում է տրամաբանական օբյեկտիվ ցուցանիշներում։ Կատարված բանակցությունների արդյունքում, կարծում եմ, մեզ կհաջողվի գինը հասցնել 700-750 հազար դրամի»,- հայտնեց նախարարը։
Փաշինյանը նաև հետաքրքրվեց անպտուղ զույգերին տրամադրվող օգնության վերացումից, մտահոգություն հայտնելով, որ դա լուրջ խնդիր է։
«Այս ծրագրի վերացման հիմքում դրված հիմնական հիմնահարցն այն է, որ տրված գումարը քիչ է, բաշխվում է սուբյեկտիվ, ու արդյունավետ չէ։ Հիմա քննարկվում ենք բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք կարող են ավելի արդյունավետ լինել»,- պատասխանեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Միանվագ նպաստի ավելացում չի ակնկալվում. նախարար
- «Պնդումը, որ ժողովրդի վիճակը օրեցօր վատանում է, ավելի շատ էմոցիա է պարունակում». Փոխնախարարը՝ պատգամավորին
- Առողջապահության համակարգից 5.8 մլրդ ծախս կրճատելը հիմնավորված չէ. Հակոբ Հակոբյան
- ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո գնաճային ճնշումները մեծանալու են. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան