Անահիտ Թարխանյան. «Անդրիաս Ղուկասյանի ձերբակալությունը ընդդիմությունը թուլացնելու նպատակով է»
2013 թ ՀՀ նախագահի թեկնածու և «Ռադիո Հայ» լրատվամիջոցի Տնօրենների Խորհրդի նախագահ Անահիտ Թարխանյանը, ով Անդրիաս Ղուկասյանի կինն է, հանդես է եկել հայտարարությամբ:
Նա մասնավորապես նշում է. «Արդեն իսկ քննության վերջին և դատավարության նախապատրաստման փուլերում, երբ հասանելի դարձան մեղադրող կողմի ապացույցները, ակնհայտ դարձան Անդրիաս Ղուկասյանի գործում աղաղակող իրավախախտումները, փաստերի նենգափոխումը և մանիպուլյացիան։ Փաստաբանները և Անդրիաս Ղուկսայանը դատախազին և դատարանին ներկայացրել են 35-ից ավել միջնորդություն, սակայն դրանք բոլորը մերժվել են, ինչով և խախտվել է մեղադրյալի գործուն պաշտպանության հիմնարար իրավունքը։ Արդեն 3 ամիս ընթացող դատավարության ապոթեոզը հանդիսացան մեղադրանքի գլխավոր վկա Գնունի շուկայի պահակ, երկու անգամ դատված, պարանոյիդալ շիզոֆրենիա ախտորոշմամբ հոգեբուժական հաստատությունում հարկադիր բուժում ստացած Գեղամ Զելիմխանի Սահակյանի ցուցմունքները, որոնց վրա էին հենվում Հայաստանի իշխանությունները։
Հոկտեմբերի 31-ի դատական նիստը բացահայտեց Անդրիաս Ղուկասյանի դեմ առաջադրված մեղադրանքի չհիմնավորված և անհեթեթ լինելը և ամբողջապես զրոյացրեց Հայաստանի իշխանությունների պնդումը առ այն, որ իրենք ունեն հիմնավորված ապացույցներ Անդրիասին կալանքի տակ պահելու համար։ Սույն դատական նիստը կասկածների տեղիք չթողեց, որ Անդրիաս Ղուկասյանի ձերբակալությունը հանդիսանում է քաղաքական հետապնդում և կանխամտածված կերպով ընդդիմախոսի մեկուսացում՝ Հայաստանի իշխանության քաղաքականության հանդեպ քաղաքացիական դիմադրությունը և ընդդիմությունը թուլացնելու նպատակով:
Այսօր մեզ բոլորիս հարկավոր է միավորել քաղաքացիական հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների, մտավորականության ջանքերը Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, բարձրացնելով միջազգային հանրության առջև սեփական քաղաքացիների իրավունքները կոպտորեն ոտնահարող բոլոր մակարդակների ղեկավարների պատասխանատվության հարցը, ընդհուպ մինչև անհատական պատժամիջոցների կիրառում»։
Հարակից հրապարակումներ`
- Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ
- Անդրիաս Ղուկասյանը միջնորդեց իր նկատմամբ կիրառել գրավ
- Մեղադրանքը չեմ ընդունում. Ա.Ղուկասյան
- Եկել եմ այստեղ, որ ես մեղադրեմ. Անդրիաս Ղուկասյան
- Անդրիաս Ղուկասյանի քրեական գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան