Մեր աշխատանքները միտված են լինելու նաև հայ ժամանակակից կերպարվեստը միջազգային շուկա արտահանելուն. Ամիրյան
«2018 թվականի բյուջեն, ըստ էության, լինելու է զարգացման բյուջե, և արդեն իսկ սկսած ներդրումային ծրագրերի շարունակականությունն ապահովող բյուջե»,- խորհրդարանում այս մասին այսօր ԱԺ-ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ մշակությի նախարար Արմեն Ամիրյանը՝ ներկայացնելով հաջորդ տարի նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերի բովանդակային մասը։
Նախարարի խոսքով՝ առավել ագրեսիվ քաղաքականություն են վարելու կապիտալ ծախսերի մասով. «Դրանք պետք է ուղղվեն ենթակառուցվածքների զարգացմանը, օրինակ Ամբերդ, Լոռի բերդ, քանի որ սրանք զբոսաշրջության համար հետաքրքրություն ներկայացնող պատմամշակութային հուշարձաններ են, որտեղ ենթակառուցվածքների ստեղծումով մենք ծրագրում ենք եկող տարվա ընթացքում 40-50 մլրդ դրամի հավելյալ շահույթ, որը կարող ենք ուղղել այն հուշարձաններին, որոնք զբոսաշրջության համար այս պահին այդքան էլ հետաքրքիր չեն»։
Ամիրյանը շեշտեց, որ իրենց աշխատանքները միտված են լինելու նաև հայ ժամանակակից կերպարվեստը միջազգային շուկա արտահանելուն, կինոարտադրության մեջ նոր մոդելի կիրառմանը, ֆիլմհանձանակատարի ինստիտուտը ներդնելուն, ինչպես նաև մշակութային արտադրանքի ավելի թիրախավորված ծրագրի մշակմանը՝ այլ պետությունների հետ համատեղ ծրագրերի իրականացմամբ։
«Սրանք այն քայլերն են, որոնք շոշափելի աճ կարող են ապահովել մշակույթին։ 2018-ին շարունակական են լինելու «Մշակութային կանգա» և «Արար» ծրագրերը»,- հավելեց նախարարը։
Մշակույթի նախարարությանը 2018 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 26, 7 մլրդ դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան