Առողջապահության համակարգից 5.8 մլրդ ծախս կրճատելը հիմնավորված չէ. Հակոբ Հակոբյան
«2018 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է Առողջապահության նախարարությանը տրամադրել 80.1 մլրդ դրամ»,- այս մասին այսօր խորհրդարանում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նա տեղեկացրեց, որ այն 2017-ի ցուցանիշից պակաս է շուրջ 5.8 մլրդ դրամով։
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Մարինա Մարգարյանը Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տրամաբանությամբ է որոշվել առողջապահության բյուջետային հատկացումները կրճատել։
«Այն տրամաբանությունը, որը բյուջեի նախագծում առկա է 2018-ի համար, ամբողջությամբ բխում է միջնաժամկետ ծախսերի ծրագրից։ Իսկ տրամաբանությունը հետևյալն է՝ 2017-ին ունեցել ենք ինչ-որ մի վիճակ, որը պայմանավորված է եղել մեր ստանձնած պարտավորություններով, որովհետև օրենսդրությունն արդեն իսկ սահմանել է, թե ինչպիսի պարտավորություններ ունի Կառավարությունը հանրության հանդեպ, և այդ տրամաբանությունն արտացոլված է եղել 2017 թվ-ի բյուջեի մասին օրենքում»։
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն արձագանքեց՝ նշելով. «Մենք այնքան խնդիրներ ունենք այս համակարգում լուծելու, որ այստեղից 5.8 մլրդ ծախս կրճատելը, կարծում եմ, հիմնավորված չէ, գոնե տրամաբանորեն»։
Ջանջուղազյանը Հակոբյանին վստահեցրեց, որ չեն գտնի որևէ բնագավառ, ոտեղ իրենց կարիքը համապատասխանում է բյուջեում ներառված չափաքանակներին. «Կարիքն անհամեմատ ավելի մեծ է, աճի տեմպն անհամեմատ ավելին է, քան այն հնարավորությունները, որոնք հասցվում են այդ կարիքները բավարարելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան