2018-ի բյուջեն ուղղված է Հայաստանի քաղաքացու կյանքը լավացնելուն. Արտեմ Ասատրյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրված բյուջեի հիմնական տրամաբանությունն ուղղված է քաղաքացիների համար սոցիալական պաշտպանության ծրագրերի շարունակականության ապահովմանը և ոչ պակաս կարևոր՝ կապիտալ ներդրումներին։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
«Ցանկացած պարագայում կարծում եմ, որ պաշտպանությունը Հայաստանի նման երկրի համար թիվ մեկ խնդիր է։ Կարևոր է նաև քաղաքացիների սոցիալական պաշտպանության ծրագրերի շարունակականությունը։ Այս ամենը նույն, հիմնական նպատակին են ուղղված՝ ՀՀ քաղաքացու կյանքը իր երկրում լավացնելուն։ Բնականաբար, ես այն կարծիքին չեմ, որ մեկ օրում, մեկ ամսում հնարավոր է միանվագ որևէ միջոցառում իրականացնելու միջոցով այդ խնդիրներին լուծում տալ, բայց որ հենքն ունպատակը դա պետք է լինեն, այստեղ երկրորդ կարծիք չունեմ», - նշեց նախարարը։
Դիտարկմանը, որ սոցիալական ծրագրերին ուղղված թվերի նվազմանը զուգահեռ՝ չեն կրճատվում գործուղումների ծախսերը, պետական ապարատի աշխատակիցների մեքենաների սպասարկման համար տրամադրվող միջոցներն էլ ավելանում են, Արտեմ Ասատրյանն պատասխանեց. «Վստահ չեմ, որ ձեր տեղեկատվությունը ճիշտ է։ Ես նման թվերի չեմ տիրապետում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան