Արցախում հակատանկային նռնակի պայթունից վիրավորված զինվորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ վիրավոր զինվորը տեղափոխվել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Պայթյունի հետևանքով վիրավորում ստացած երկրորդ զինծառայող Գևորգ Հյուսնունցի առողջական վիճակն էլ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ծանր է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին