Զինկոմիսարիատն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հարցմանը. Aravot
ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն այսօր արձագանքել է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցմանը: Այս մասին գրում է Aravot.am-ը:
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին և խնդրել իրեն տրամադրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը:
Այս կապակցությամբ Aravot.am-ը պաշտպանության նախարարությունից հետաքրքրվել է, թե արդյոք ստացե՞լ են պատգամավորի հարցումը և ի՞նչ փուլում է դրան արձագանքելու գործընթացը:
Ի պատասխան Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ պատգամավորի գրության պատասխանն արդեն իսկ ուղարկվել է հասցեատիրոջը: Վերջինիս խոսքով՝ պատասխանում ներկայացվել են ոչ միայն զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը, մասնավորապես այն, որ նախարար Սարգսյանը 1993-2000թթ. կրթական տարկետում է ստացել՝ համաձայն այդ պահին գործող օրենսդրության, այլև կից փաստաթղթեր, որոնք ցուցանում են, թե որտեղ է այդ ժամանակ ուսանել նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան