Բաբլոյանը պարգևատրել է Վարազդատ Ավոյանին
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հասարակական և քաղաքական կյանքում ներդրած մեծ ավանդի համար ծննդյան 70-ամյակի առթիվ Վարազդատ Ավոյանին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Շնորհավորելով Վարազդատ Ավոյանին՝ Արա Բաբլոյանը մաղթել է երկար տարիների կյանք եւ բարեկեցություն:
Վարազդատ Ավոյանը ծնվել է 1947 թ. նոյեմբերի 7-ին: 1969-ին ավարտել է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը՝ մանկավարժ-հոգեբանի որակավորմամբ:Եղել է ԽՄԿԿ անդամ:
1970-ից աշխատել է բանվոր, լրագրող, ինստիտուտի կոմերիտական կազմակերպության քարտուղար, Գյումրիի քաղկոմի հրահանգիչ, քաղխորհրդի կուլտուրայի բաժնի վարիչ, 1985-1990-ին՝ կուսշրջկոմի 2-րդ, 1-ին քարտուղար: Ընտրվել է Գյումրիի Մոսկովյան շրջխորհրդի պատգամավոր:
ՀՀ ԳԽ պատգամավոր ընտրվել է Գյումրիի Վերածննդի 91-րդ ընտրատարածքից:
Եղել է ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՌԱԿ անդամ:
1992 թ. նոյեմբերին ընտրվել է ՀՀ ԳԽ քարտուղար: