Բագրատ Ասատրյան. Հայաստանը պարտքային ծուղակի մեջ է
ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց Հայաստանի՝ մեծացող պարտքի մասին:
«Հայաստանի վարկը կուտակվում է, տնտեսությունը չի աճում: Սա վերջին տասը տարիների դինամիկան է: Այսօր մենք պարտքային ծուղակի մեջ ենք: Մեր եկամուտների 1/10-ը մենք վճարում ենք ինչ-որ պարտքերի համար: Սա այն ժառանգությունն է, որը թողնելու ենք մեր ժառանգներին»,-ասաց նա:
Բ. Ասատրյանի խոսքով, ճնշողն արտաքին պարտքն է, չարիք է դառնում տնտեսության զարգացման համար. «Սարսափելի մեծ թվեր են՝ միլիոն դոլար ենք վճարում: Հիմա մենք դեռ սպասարկում ենք, մարման մասին խոսք չկա դեռ»:
Ներքին պարտքի ավելացումը չի անհագնստացնում տնտեսագետին:
«Ներքին պարտքը ֆինանսական շուկաների զարգացման միջոց է: Բանկլային համակարգում առնվազն 1 մլրդ քնած փող կա: Այդ փողն այս շուկայում հանգիստ կարող է դրսևորվել, պետք է մտածեն խելամիտ այս ռեզերվը օգտագործելու համար»,-ասաց բանախոսը:
Ասուլիսի մասնակից Ատոմ Մարգարյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում ներքին պարտքի գործիքն օգտագործելիս կառավարությունը պետք է պահել ռեսուրսները բյուջե կլանելու ու մասնավոր հատված ուղղելու բալանսը:
«Մենք տեսնում ենք, որ կան խախտելու միտումներ»,-ասաց նա: