Կուտակային համակարգի մասնակցի աշխատանքային ստաժը հաշվարկվում է
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ապագա կենսաթոշակների չափը որոշվելու է ոչ թե նրանց ունեցած աշխատանքային ստաժի տարիների քանակով, այլ նրանց կուտակած գումարի չափով: Այնուամենայնիվ, նոր համակարգի մասնակիցների մի մասի աշխատանքային ստաժը ապագայում հաշվի կառնվի:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից տեղեկացնում են, որ եթե կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսացող` 1974 թվականին և դրանից հետո ծնված անձը կենսաթոշակի անցնելու պահին ունենա առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ, ապա նա, բացի իր կուտակային կենսաթոշակից, կստանա նաև պետական աշխատանքային կենսաթոշակ` նախքան 2014 թվականը ունեցած աշխատանքային ստաժի տարիների դիմաց:
Մինչդեռ եթե 1964-1974թթ. ծնված անձը կամավոր միանա կուտակային բաղադրիչին նախքան 2018 թվականի հուլիսի 1-ը, ապա նա, բացի կուտակային կենսաթոշակից, կստանա նաև պետական աշխատանքային կենսաթոշակ, որը կհաշվարկվի իր աշխատանքային ստաժի բոլոր տարիների դիմաց:
Կուտակային համակարգին կամավոր միանալը, այսպիսով, շահավետ է. մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը համակարգին միանալու դեպքում` Դուք ապագայում կենսաթոշակ կստանաք միանգամից երկու բաղադրիչներից: Ընդ որում` աշխատանքային կենսաթոշակը կհաշվարկվի աշխատանքային ստաժի բոլոր տարիների համար` ի տարբերություն համակարգի պարտադիր մասնակիցների, որոնց աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելիս հաշվի են առնվելու միայն մինչև 2014 թվականը ունեցած աշխատանքային ստաժի տարիները:
Ավելին կարելի է իմանալ՝ զանգահարելով 114 անվճար թեժ գծին կամ գրելով նամակ կայքի «Կապ մեզ հետ» էջին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան