Հասարակություն 16:00 07/11/2017 Հայաստան

Ժողովրդի թվագրված հիշողությունը Ազգային արխիվի պահոցներում

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Ազգային արխիվը  ժողովրդի հիշողությունն է, ժողովրդի հարստությունը: Հայաստանի ազգային արխիվն այսօր դարձել է մշակութային, գիտական օջախ Հայաստանի, ինչպես նաև օտարերկրացի ուսումնասիրողների համար:

Արխիվի տարեգրությունը Հայաստանում սկիզբ է առել 1924 թվականին։ 93 տարվա ընթացքում արխիվապահոցներում հավաքվել են բավականաչափ հարուստ նյութեր, որոնք առնչվում են ժողովրդագրությանը, ազգային-ազատագրական պայքարին, պետականությանը, տնտեսությանը, մշակույթին, կրթությանն ու գիտությանը, ամենատարբեր ոլորտների։

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն իր ազդեցությունն է թողնում գրեթե բոլոր ոլորտներում. անմասն չի մնացել  նաև Հայաստանի ազգային արխիվը:  Ներկայումս Ազգային արխիվի գործունեությունն ուղղված է նրան, որ պահվող փաստաթղթերը թվայնացնեն, ստեղծեն էլեկտրոնային շտեմարաններ և այնպես անեն, որ մարդը արխիվից օգտվի ցանկացած վայրից՝ տանից, աշխատավայրից։

Արխիվում կարող ես գտնել ամեն ինչ՝ պատմական փաստաթղթից մինչև ծննդյան վկայական։ Հատկապես վերջին տարիներին նոր սերունդը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այն փաստաթղթերի նկատմամբ, որոնցում  կարող են տեղեկություններ գտնել իրենց և հեռավոր նախնիների մասին, առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներում իրենց պապերի ունեցած ծառայությունների, ստացած կոչումների, պատերազմում զոհվելու պայմանների մասին։

Ազգային արխիվը ժողովրդի հիշողությունն է

Ազգային արխիվը ժողովրդի հիշողությունն է, սակայն  մեր հիշողությունն այդքան էլ հին չէ, քանի որ արխիվի հին փաստաթղթերը 19-րդ դարի են։

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասում է, որ մեր արխիվը բավականին երիտասարդ է, եթե համեմատում ենք այլ արխիվների հետ: Արխիվներ կան, որոնք հարյուրամյակների պատմություն ունեն: Օրինակ, ըստ նրա, Իրանի արտաքին գործերի նախարարության արխիվը 13-րդ դարից է, այսինքն՝ մոտ 700-800 տարվա պատմություն ունի: Իսկ աշխարհում ամենահինը Հռոմի պապի արխիվն է, որտեղ 6-7-րդ դարերից փաստաթղթեր կան:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը պատմում է, որ թեև մեր ազգային արխիվը ստեղծվել է 1924թ-ին, սակայն փաստաթղթերը պահպանվում են սկսած 1830 թվականից, երբ Արևելյան Հայաստանը Պարսկաստանի կազմից անցավ Ռուսաստանի կազմ: Ռուսներն արդեն ունեին իրենց արխիվային համակարգը և նրանք Հայաստանում սկսեցին արխիվ ստեղծել: Իհարկե այդ ժամանակաշրջանի փաստաթղթերը շատ չեն, 1918-1920 թթ-ին որոշ փաստաթղթեր ոչնչացվել են: Հիմնական փաստաթղթերը, որոնք արխիվում պահպանվում են սկսում են 1921 թ-ից: «Մենք Հայաստանի մասին փաստաթղթեր ենք գտնում մեր հարևան երկրներում՝ Վրաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում, ինչպես նաև Եվրոպայում: Այսօր էլ պատճեներ ենք ստանում: Հիմա էլ պետք է Ռուսաստանից փաստաթղթեր բերենք, որոնք վերաբերում են Արցախի նախասովետական շրջանի պատմությանն ու իրադարձություններին»,- ասում է նա:

Ազգային արխիվում պահվում է ավելի քան 400 մլն փաստաթուղթ, հազարավոր կինոնկարներ, հարյուր հազարավոր լուսանկարներ, ձայնագրություններ և այլն: Այսինքն՝ այն, ինչ հնարավոր է պահել, վերարտադրել, դրանք պահում են:

Պահոցներում պահվող ամենահին տեսապատկերը 1911 թվականին նկարահանված Մատթևոս Բ կաթողիկոս Իզմիրլյանի թաղման տեսանյութն է: Դրանից բացի, պահվում է առաջին գեղարվեստական ֆիլմը` 1925 թվականին նկարահանված «Նամուս»-ը, դրանից հետո նկարահանված ֆիլմերը՝ «Զարե» (1926), «Շոր և Շորշոր» (1926), «Կիկոս» (1931), և այլն: 
Արխիվում կան նաև առաջին համաշխարհային պատերազմից արված կադրեր, ինչպես նաև կադրեր 1916 թ-ին ռուսների կողմից Կարինի գրավումից, որը նկարել են ռուս օպերատորները ցարին ցույց տալու համար:

Արխիվի համալրումն ու պահվող փաստաթղթերը

Հիմնականում արխիվի համալրումը կատարվում են պետական կառավարման մարմինների փաստաթղթերով, քաղաքացիների կողմից տրամադրված փաստաթղթերով, նվիրատվություններով, անհրաժեշտության դեպքում գնում են կարևոր փաստաթղթերը։ Արդեն արխիվ են բերվել Հայաստանի առաջին նախագահի` Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիների փաստաթղթերը,  ստորագրած առաջին հրամանագրերը: Բացի այդ, ստացել են նաև Կառավարության մինչև 2005 թվականի փաստաթղթերը, որոշումները, վարչապետների կարգադրությունները, Ազգային ժողովի մինչև 2003թ-ի փաստաթղթերը: «Համալրում ենք նաև պատմական փաստաթղթերով, որոնք գտնվում են այլ երկրների արխիվներում: Մենք բերում ենք պատճեները: Օրեր առաջ մի քաղաքացի մեզ նեգատիվ ֆոտոժապավեն է տրամադրել՝ նկարված 1988 թ-ին Ազատության հրապարակում: Մոտ 300 լուսանկարներ են: Այն առաջին հերթին կթվայնացվի և կպահվի որպես բնագիր»,- ասում է Ամատունի Վիրաբյանը և հավելում. «Լինում են նաև քաղաքացիներ, որոնք իրենց ընտանեկան ալբոմն են վաճառում կամ հանձնում, քանի որ գիտեն՝ իրենցից հետո այդ ալբոմները հնարավոր է հայտնվեն աղբանոցում: Հաճախ քաղաքացիների մոտ այնպիսի լուսանկարներ ենք գտնում, որոնք պատմական արժեք ունեն, բայց ինչ-ինչ պատճառներով խորհրդային տարիներին պետական մարմինները հարմար չեն գտել դրանք ցուցադրել»:
 

Արխիվը թվայնացվում է

Տեղեկատվական տեխնոլոգիաները ներդրվել են նաև արխիվում։ Արդեն մի քանի տարի է արխիվի փաստաթղթերը թվայնացվում են։

Ամատունի Վիրաբյանը նշում է, որ մինչև օրս թվայնացվել է փաստաթղթերի 0,1 տոկոսը, ինչը կազմում է մի քանի միլիոն թերթ. «Մենք առաջին հերթին թվայնացնում ենք այն փաստաթղթերը, որոնք ավելի շատ են օգտագործվում, որոնք արժեքավոր են և մեծ պահանջարկ ունեն: Կա փաստաթուղթ, որը 100 տարին մեկ անգամ է օգտագործվում, բայց կան փաստաթղթեր, որոնք ամեն օր պահանջ ունեն: Թվայնացումը տարիների գործընթաց է, աշխարհում չկա ոչ մի արխիվ, որ թվայնացումն ավարտած լինի»:

Արխիվի ամենահին փաստաթուղթը

Հայաստանում ամենահին փաստաթուղթը 1441 թվականի կաթողիկոսական կոնդակն է, որը պահվում է Մատենադարանում: Իսկ Հայաստանի ազգային արխիվի ամենահին փաստաթուղթը 1607 թվականի Շահ Աբասի հրովարտակն է: 17-րդ դարից ևս մի քանի փաստաթղթեր կան: Հիմնական փաստաթղթային զանգվածն առաջացել է 1830-ից հետո: Ըստ Հայաստանի ազգային արխիվի տնօրենի՝ փաստաթղթեր չլինելու օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան: Օբյեկտիվ պատճառներից են այն, որ դրանք այրվել են, թշնամիները ոչնչացրել են, իսկ սուբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ թուղթ չի եղել, հիմնականում մագաղաթ է օգտագործվել:

Արխիվի փաստաթղթերը օտարերկրացիների ուշադրության ներքո

Արտասահմանից տարեկան երկու տասնյակից ավելի հետազոտողներ ուսումնասիրում են Ազգային արխիվի փաստաթղթերը: Գալիս են Ռուսաստանից, Անգլիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից: Կարող է զարմանալի լինել, բայց նրանց ավելի շատ հետաքրքում են խորհրդային շրջանը, «խորհրդային« երևույթն են ուսումնասիրում։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերին, ապա, ըստ Ամատունի Վիրաբյանի, դրանց հանդեպ հետարքրությունը մեծ էր հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակահատվածում: Տասնյակ հետազոտողներ, օպերատորներ են եկել Հայաստան, որ այդ նյութերն ուսումնասիրեն: Հիմա փոքր-ինչ նվազել է:

Իզաբելլա Խաչատրյանը 20 տարի աշխատում է Ազգային արխիվի Հաշվառման և պահպանության բաժնում որպես ֆոնդապահ: Սիրում է իր աշխատանքը, հին փաստաթղթերի, գրքերի հոտը: «Իմ ձեռքին Էջմիածնի Մայր Տաճարից բերված փաստաթղթերն են, որոնք ավելի քան 50 տարի գտնվում են արխիվի պահոցներում, բայց մինչ օրս զգում ես խնկի հոտը: Շատերին թվում է, թե արխիվում աշխատելը ձանձրալի է, բայց դա այդպես չէ: Հետաքրքիր է, ամեն օր մի նոր բան կարող ես բացահայտել այստեղ»,- ասում է նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}