Նալբանդյանի այցն Իսրայել նոր լիցք կհաղորդի հայ-իսրայելական հարաբերություններին. Ցախի Հանեգբի
Պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ:
Նախարար Ցախի Հանեգբին հույս է հայտնել, որ ԱԳ նախարարի այցն Իսրայել նոր լիցք կհաղորդի հայ-իսրայելական հարաբերություններին:
ԱԳ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում շփումների ակտիվացումն ու առավել հաճախակի փոխայցելությունները վկայում են հայ-իսրայելական հարաբերւթյուններն առավել խորացնլու երկկողմ հետաքրքրվածության մասին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են նախարար Հանեգբիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Նախարարները հանգամանալից քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները: