Սպառազինության ոլորտում ներդրումների ծավալով Թուրքիան Միջին Ասիայում 5-րդ տեղում է
Սիրիական պատերազմի սկզբից՝ 2011թ.-ից հետո ողջ աշխարհում սպառազինության համար կատարվող ծախսերը կրկնապատկվել են:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ անցյալ տարվա ընթացքում այդ նպատակով աշխարհում ծախսվել է 1 տրիլիոն 680 մլրդ դոլար: Ընդ որում, ոլորտում ամենաշատ ներդրումը կատարել են Միջին Ասիայի երկրները:
Վերջին 5 տարում ողջ աշխարհում զենքի ներմուծման 29 տոկոսը բաժին է ընկել Միջին Ասիայի երկրներին: 2012-2016թթ. Միջին Ասիայում զենքի ներմուծումը աճել է 86 տոկոսով: Տարածաշրջանի երկրներից սպառազինության համար ամենամեծ ներդրումը կատարել է Սաուդյան Արաբիան: Թուրքիան այս առումով զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը:
Անցյալ տարի Սաուդյան Արաբիան սպառազինության ոլորտում ծախսել է 50 մլրդ դոլար: Երկրրդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են՝ 18 մլրդ դոլար բյուջեով, երրորդ և չորրորդ հորիզոնականում՝ Իրանն ու Իսրայելը՝ շուրջ 14 մլրդ դոլար ներդրումով: Թուրքիան նախորդ տարվա ընթացքում սպառազինության համար ծախսել է շուրջ 11 մլրդ դոլար:
Համաշխարհային մաշտաբով զենքի ամենախոշոր արտահանողներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան: Ողջ աշխարհում զենքի վաճառքի 74 տոկոսը իրականացնում են այս 5 երկրները: Զենքի առևտրում ԱՄՆ-ի երեք խոշորագույն գնորդներն են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Թուրքիան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա