Փորձագետ. Նալբանդյանի այցն Իսրայել որակապես նոր փուլ կարող են բերել հայ-իսրայելական հարաբերությունները
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցն Իսրայել կհանդիսանա հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների ճեղքում: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Այն վրիպումը, այն բացթողումը, որ թույլ է տրվել 25 տարվա ընթացքում, կշտկվի»,-ասաց նա:
Իսրայելի հարցերի փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը նշեց, որ այցը երկկողմ հարաբերությունների զարգացման համար պոտենցիալ է, երկու կողմն էլ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այցի ու դրա ընթացքում հանդիպումների մասին:
«Նալբանդյանի այցն Իսրայել տեղի է ունեցել այդ երկրի վարչապետի մակարդակով: Սա թույլ է տալիս եզրակացնելու, որ այն պայմանավորվածություններն ու քննարկումները, որը կարող են լինել պաշտոնական հանդիպումներում ու կուլիսային քննարկումներում, որակապես նոր փուլ կարող են բերել հայ-իսրայելական հարաբերությունները»,-ասաց Վերանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան