Հայաստանում 54%-ով ավելացել են ՋԷԿ-երի արտադրության ծավալները
2017 թ-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 5 745.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,5%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ հունվար-սեպտեմբերին ՋԷԿ-երի արտադրության ծավալներն ավելացել են 54%-ով և կազմել 2 051.7 մլն կՎտ ժամ:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ նվազել են 1.8%-ով՝ կազմելով 1 823.3 մլն կՎտ ժամ։
Նշված ժամանակահատվածում Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է1 868.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15.3%-ով:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ջերմային էներգիայի արտադրությունն աճել է 21.5%-ով՝ կազմելով 64.2 հազար հեգաջոուլ, հողմային էլեկտրակայանների արտադրությունը՝ 18.2 տոկոսով: