Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը Հերսոնեսում անհատական մեդալներ են նվաճել
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում (Կրետե) գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջև լավագույն արդյունք է ցույց տվել:
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ հայաստանցի շախմատիստը 7 հնարավորից վաստակելով 4,5 միավոր՝ ետևում է թողել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին և չեխ Դավիթ Նավարային:
Երրորդ խաղատախտակի առջև Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, ցույց է տվել երկրորդ արդյունք: Առաջին տեղում ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովն է, երրորդում՝ լեհ Կասպեր Պիորուն: