New Eastern Europe. Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունն աքսորվում է «առգրավված» պետությունից
New Eastern Europe -ը հրապարակել է բելգիացի գրող, անկախ հետազոտող Վալենտին Լընթումբուի (Valentin Luntumbue) հոդվածը, որում նշվում է, որ Ադրբեջանում ընդդիմությունը գոյատևել է, չնայած նրան, որ քաղաքացիական հասարակությունը լուրջ ճնշումների է ենթարկվում։
«Նրանք ուսումնասիրել են Ուկրաինայի և Վրաստանի իրավիճակը և նրանց հաջողություններից ու սխալներից դասեր քաղել։ Հաջորդ անգամ Իլհամ Ալիևի իշխանությունը կցնցվի, և նրանք արդեն պատրաստ կլինեն գործելու։
Լրագրողները, ԶԼՄ-ները, իրավապաշտպանները և քաղաքական ակտիվիստները Ադրբեջանում կամ ճնշումների են ենթարկվում, կամ աքսորվում են, կամ էլ հակառակը նրանց արգելում են երկիրը լքել։ Տեղական տասնյակ խմբեր տարբեր մեղադրանքների դեմ առ դեմ են կանգնել, այդ թվում այնպիսի միջազգային ընկերություններ, ինչպիսիք են «Oxfam»-ը և «Բաց հասարակություն հիմնադրամ»-ը, որոնց բանկային հաշիվներն առգրավել են, իսկ գրասենյակները՝ փակվել։
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության հայտնի անդամները կամ ճաղերի հետևում են հայտնվում կամ աքսորվում։
Ադրբեջանը «առգրավված պետություն է», մի գաղափար, որը ստեղծվել է ԱՄՀ-ի կողմից կոռուպցիան ձևակերպելու համար։ Դա նշանակում է, որ բոլոր որոշումները և պետական ապարատն օգտագործվում է անհատական շահերի համար և օլիգարխների փոքր կաստայի հարստացման համար։
Նավթից ու գազից եկող եկամուտները, այնուամենայնիվ, ոչ ոքի օգուտ չի բերում, միայն Ալիևի կլանին և փողերի լվացման սխեմային։ Ներկայումս, այստեղ միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 515 մանաթ (270 եվրո), ինչը ցածր է Վրաստանի և Հայաստանի համեմատ»,-գրել է վերջինս։
Բելգիացի անկախ հետազոտողը Վրաստանում հանդիպել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամների հետ։
Նա այնտեղ հանդիպել է Ազատ տնտեսությանն աջակցության հանրային միավորում ՀԿ-ի ղեկավար Զոհրաբ Իսմայիլիի հետ, ով Վրաստան է աքսորվել 2014թ-ին։ Իսմայիլը նշել է, որ Ադրբեջանը ոչ թե պետություն է, այլ մաֆիա։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին