Արսեն Ավակովը կշարունակի պաշտոնավարել
Արսեն Ավակովը մնացել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնում: Նրա հրաժարականին կողմ է արտահայտվել ընդամենը 31 պատգամավոր: Ավակովի հեռանալու համար անհրաժեշտ էր, որ 226 պատգամավոր կողմ քվեարկեր:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, նախարարին հեռացնելու նախաձեռնությամբ հանդես էին եկել Պյոտր Պորոշենկոյի դաշինքի պատգամավորները: Ավակովին սատարելու կոչով հանդես էր եկել Վերին Ռադայի խոսնակը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ավակովի պաշտոնաթողության քննարկումները սկսվեցին նրա որդու՝ Ալեքսանդրի շուրջ ստեղծվալ սկանդալի հետևանքով: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 31-ին, սակայն կալանավորելու որոշում չէր եղել: Ավակովի որդին կասկածվում է Ուկրաինայի ազգային գվարդիայի համար ուսապարկերի գնումներում խարդախություն կատարելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը