Վերահսկիչ պալատի ծրագիրն ԱԺ-ում չհաստատվեց
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում Վերահսկիչ պալատի 2018-ի գործունեության ծրագրի հաստատումը փոքր-ինչ կոնֆլիկտային ընթացք ստացավ:
Զեկուցող, ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը և հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը սկսեցին բանավիճել ծրագրում առկա բառակապակցության՝ «վերահսկողական գործառույթի» շուրջ: Մինասյանն պնդեց, որ ՎՊ-ն 2018-ի ապրիլից հետո չի կարող վերահսկողական ֆունկցիա կատարել, նոր Սահմանադրությամբ ՎՊ-ի իրավահաջորդը դառնում է Հաշվեքննիչ պալատը, որը նման գործառույթ չունի:
Արա Նռանյանը հակադարձեց, որ այժմ պետք է առաջնորդվել գործող օրենքով, որը ՎՊ-ի համար նախատեսում է վերահսկողական գործառույթ, երբ կլինի նոր օրենքը, այդ ժամանակ կգործեն Սահմանադրության անցումային դրույթները:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր հերթին հորդորեց հետաձգել ծրագրի քննարկումը, խորհրդակցել իրավաբանների հետ:
Երբ Գագիկ Միանսյանը Արա Նռանյանին հարցրեց՝ ցանակնո՞ւմ է ծրագիրն այս տեսքով դնել քվեարկության, վերջինս համաձայնեց: Հանձնաժողովի 6 անդամներ դեմ քվեարկեցին, կողմ էր միայն Արմենուհի Կյուրեղյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում