«Ճիշտը Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն է». «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Որքան էլ Սերժ Սարգսյանը, իր բնավորության համաձայն, ձգձգի 2018-ի վարչապետության շուրջ ինտրիգը` միայն վերջին պահին բարձրաձայնելով իր մոտեցումը, հայտնի է, որ ինտրիգն արդեն կարծես հագուցալուծվել է: Սամվել Կարապետյանը խորհրդակցել է Կարեն Կարապետյանի հետ, երկուստեք հանգել են համոզման, որ «ճիշտը» Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն է` Հայաստանի անվտանգության, այդ թվում և ղարաբաղյան հարցի տեսանկյունից, «որովհետև Կարեն Կարապետյանին դժվար կլինի Ալիևի հետ բանակցելը, համ էլ՝ չարժե նման նագրուզկի տակ մտնել»:
Դա է նաև պատճառը, որ նոյեմբերի 13-ին` «Ռիո»-ի բացման օրը, Սերժ Սարգսյանին է վերապահվել 1 միլիարդ դոլար ներդրման մասին հայտարարելը, որի առյուծի բաժինը հատկացնելու է Ս. Կարապետյանը՝ էներգետիկ ոլորտին: Ընդ որում, հավանաբար, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու առաջարկությամբ հանդես կգա հենց ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Թե երբ՝ չասացին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները