Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, հարվածել թոնրատանը և բռնկվել. ԱԻՆ
Այսօր ժամը 00:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԻՆ-ից։
Պարզվել է, որ Աճառյան և Մ. Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Honda Accent» մակնիշի (վարորդ՝ 1962 թ. ծնված Յ. Մ.) և «Mercedes G63» մակնիշի (վարորդի տվյալները բացակայում են) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել թոնրատանը և բռնկվել:
Աղբյուրի հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 00:39-ին, մարվել՝ 01:11-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մասամբ խցիկը: Կոտրվել է թոնրատան ապակյա պատից մոտ 2 քմ: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում