Իտալիայի ափին աղջիկների մարմիններ են հայտնաբերվել
Իտալիայի ափին, ծովի մոտ միգրանտների նավակում և մոտակայքում հայտնաբերվել է 14-18 տարեկան 26 աղջկա մարմին, որոնք հնարավոր է սպանվել են աֆրիկյան ափի ճանապարհին: BBC-ին հղում անելով՝ «Զվեզդա» հեռուստաալիքին գրում է, որ միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։
Զոհվածներից 23-ի մարմինը գտնվել է նավակում, երեքինը՝ նավակից դուրս։ Նավակում ընդհանուր առմամբ եղել է 64 մարդ։ Նրանց գտել է իսպանական ռազմական «Կանտաբրիա» նավը, որը փրկվածներին դուրս է բերել ափ։
Նշվում է, որ փրկել է 375 փախստական։ Գրեթե բոլորը աֆրիկացիներ են՝ Նիգերիայից, Սենեգալից, Գանայից, Գամբայից և Սուդանից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան