Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը դուրս է մնացել առաջին տասնյակից
Հերսոնեսում (Կրետե) ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը Լևոն Արոնյանի բացակայությամբ չի կարողացել հաղթել Սերբիային՝ 2:2:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տարել երկրորդ խաղատախտակի առջև, Սերգեյ Մովսեսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտվել է վերջին խաղատախտակի առջև:
Հայաստանի թիմը վաստակած 10 միավորով 12-րդ հորիզոնականում է, ինչը վերջին տարիների ամենավատ արդյունքն է:
Լավագույն եռյակում են Ադրբեջանը, Ռուսաստանը և Ուկրաինան: