Սիրիայում ռուս լրագրողներ և զինվորականներ են վիրավորվել
Սիրիական Դեյր-էզ-Զորում պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել НТВ և «Զվեզդա» հեռուստաալիքների լրագրողներ, ինչպես նաև հինգ ռուս զինծառայողներ: Այս մասին գրում է «Լենտա»ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»:
«Նոյեմբերի 6-ին Դեյր-էզ-Զոր քաղաքի բնակելի թաղամասերից մեկում ռուս լրագրողների աշխատելու պահին պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով տուժել է չորս ռուս լրագրող: Տուժածներին անմիջապես տեղափոխել են ռուսական Խմեյմիմ ռազմաբազա, նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ: