Ալիևի՝ Թեհրան կատարած այցից օրեր անց Բաքուն վերսկսել է հակաիրանական քարոզչությունը. իրանագետ
«Ընդամենը մի քանի օր է անցել, ինչ Ադրբեջանի նախագահն Իրանի իր գործընկերոջ և ԻԻՀ հոգևոր առաջնորդի հետ հանդիպմանը հավաստիացնում էր, որ Բաքուն պատրաստակամ է Թեհրանի հետ խորացնել իր հարաբերությունները, սակայն բավական էր, Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում փոքր-ինչ լարվածություն առաջանար, Բաքուն անմիջապես վերադարձավ իր հիմնական առաքելությանը, այն է՝ այս դեպքում լիարժեք լծվելով Սաուդյան Արաբիայի՝ հակաիրանական քարոզչության գործին, և ըստ պարսկերեն աղբյուրների՝ վիրավորական մեկնաբանություններ անելով ԻԻՀ հոգևոր իշխանության ներկայացուցիչների հասցեին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է իրանագետ Արմեն Իսրայելյանը
Նա մանրասնում է. «Եվ սա այն դեպքում, երբ ադրբեջանական «APA» լրատվական գործակալության ղեկավարն օրերս իրանական «ISNA» լրատվական գործակալության հետ համագործակցության մասին հուշագրի ստորագրման ժամանակ իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հորդորել էր ադրբեջանամետ տեսակետների ներկայացմամբ հաճախակի անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան