ՄԱԿ. Վերջին երկու տարում Եմենում սպանվել ու վիրավորվել են 14 հազարից ավելի խաղաղ բնակիչ
2015 թվականի մարտից ավելի քան 14 հազար խաղաղ բնակիչ է սպանվել կամ վիրավորվել Եմենում ծավալված զինված հակամարտության հետևանքով: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները նոյեմբերի 7-ին Ժնևում կայացած ճեպազրույցում ներկայացրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն կոմիսարի վարչության (ՄԻԳԿՎ) պաշտոնական ներկայացուցիչ Ռուփերթ Քոլվիլը:
«Ներկայացված թվում 5 հազար 295-ը սպանված են, 8 հազար 873-ը՝ վիրավոր։ Այս տեղեկություններն ստուգված են ՄԻԳԿՎ-ի եմենյան գրասենյակի կողմից, սակայն իրական թիվը, հավանաբար, զգալիորեն ավելի մեծ է,- նշել է Քոլվիլը:
Անդրադառնալով Եմենի շրջափակմանը, որը սահմանվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից, պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ ՄԻԳԿՎ-ում «խիստ անհանգստացած են» այն բանից, որ այդ որոշումը կարող է «բացասաբար ազդել անմեղ քաղաքացիական բնակչությանն օգնություն ցուցաբերելու վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին