Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 105 գյուղտեխնիկա
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) խորհրդի նախագահ Սուրեն Կարայանին այսօր ներկայացվել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի կողմից ֆինանսավորվել են թվով 70 ներդրումային ծրագրեր` շուրջ 3 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով և արտոնյալ պայմաններով։
Վարկերից 15-ը սուբսիդավորվել են պետության կողմից արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության արդյունքում։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկման ժամանակ նշվել է, որ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի» շրջանակներում տրամադրվել է ընդհանուր թվով 105 գյուղատնտեսական տեխնիկա։
Սուրեն Կարայանը «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ղեկավարության հետ քննարկել է նաև կազմակերպության միջազգային համագործակցությունը։ Զեկուցվել է, որ Ռուսական արտահանման կենտրոնի (РЭЦ) և Վարկային կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր, ինչը լավ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման համար:
Բանակցությունների արդյունքում Վնեշէկոնոմբանկի և «ՓՄՁ ներդրումներ»-ի միջև փոխգործակցության հուշագիր կնքելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Իսկ նախարարի՝ վերջերս Բելառուսի Հանրապետություն կատարած այցելության արդյունքում համագործակցություն է նախատեսվում նաև Բելառուսական զարգացման բանկի հետ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳԲԱ Լիզինգը արտոնյալ պայմաններով կիրականացնի ֆինանսավորում չգազաֆիկացված համայնքներում
- Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 101 միավոր տեխնիկա
- «Ակբա լիզինգ»-ը կմասնակցի գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերին
- ԳՆ. Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 82 միավոր գյուղտեխնիկա
- ԱԳԲԱ Լիզինգն ամփոփել է 2016թ.-ի ֆինանսական ցուցանիշները
- ԳՆ. Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 57 միավոր գյուղտեխնիկա