Ջիգարխանյանի կնոջը մի քանի քրեական գործ է սպառնում
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկային միանգամից մի քանի քրեական գործ է սպառնում: Դրանցից մեկով նա մեղադրվում է դերասանին գաղտնալսելու համար: Հնարավոր է հանցադրվագին ավելանա նաև հափշտակումը:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, դեռ 2016-ին նրա դեմ բողոք է ներկայացրել Ջիգարխանյանի նախկին կինը:
Վերջինը պատմել է, որ 2015-ի հունվարի 28-ին ինքը դուրս է եկել տանից: Վերադառնալիս տեսել է Ռոմանովսկայային, մի քանի ծանոթ մարդկանց հետ: Նրանք փոխել են կողպեքը, իրեն հանձնել նոր բանալիները: Կինը դիմել է ոստիկանություն:
Ռոմանովսկայան էլ նշել է, որ իրենք բնակարան այցելել են Ջիգարխանյանի խնդրանքով, որպեսզի տեղեկանան, արդյոք այնտեղ ուրիշ մարդիկ չեն ապրում: Արմեն Բորիսովիչի տված բանալին չի բացել դուռը:
«Բանալին, որը տվել էր Ջիգարխանյանը, դուռը չբացեց: Տեսուչը աշխատակից բերեց, որն էլ օգնեց բացել դուռը: Գնալիս մենք հանդիպեցինք Վլասովին: Ուզում եմ նշել, որ մենք դա անելու վստահություն ենք ունեցել»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ջիգարխանյանը խնդրել է պաշտպանել իր թատրոնը «խարդախներից»
- Ջիգարխանյանի ընկերը մեկնաբանել է դերասանի ձերբակալության մասին լուրը
- Ջիգարխանյանի կինը փախել է Ռուսաստանից
- Արմեն Ջիգարխանյանի անձնագիրը գողացել են
- Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան